Մոսկվայում հոսպիտալացվել է հայտնի դերասան Վլադիմիր Էտուշը
Մոսկվայում հոսպիտալացվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը: Այս մասին հայտնել է Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը, գրում է Լենտա.ռու-ն:
Ըստ աղբյուրի՝ 96-ամյա դերասանը կնոջ հետ հանգստանալու էր մեկնել Իտալիա, սակայն առողջական վիճակի վատթարացման հետևանքով վերադարձել է Մոսկվա:
«Նույնիսկ հաշվի առնելով Էտուշի տարիքն ու հիվանդությունը, ուզում եմ հուսալ, որ նա կապաքինվի և ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Կրոկը:
Հանդիսատեսը հիշում է Էտուշի դերերը Լեոնիդ Գայդայի կատակերգություններում՝ Սաախովը «Կովկասի գերուհին», ինժեներ Բրունսը «Տասներկու աթոռ», ատամնաբույժ Շպակը «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմերում։