Իսպանիան հիշեցրել է Ռոնալդուին Իտալիայում ձերբակալության վտանգի մասին
Իսպանիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը մեկնաբանել է պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի թուրինյան «Յուվենտուս» տեղափոխությունը։
Լենտա.ռու-ն, հղում անելով Marca-ին, գրում է, որ Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս» չի ազդի իսպանական գանձարանի հետ Ռոնալդուի խնդիրների վրա։
«Նրան կարելի է ձերբակալել անգամ Իտալիայում»,- ընդգծել է Մոլինեդոն։
Նա հավելել է, որ պորտուգալացու փաստաբանները շարունակում են պաշտպանել նրա իրավունքները իսպանական դատարաններում։
El Mundo –ն գրել է, որ պորտուգալացու նկատմամբ կիրառվել է պայմանական ազատազրկում հարկերից խուսափելու համար։ Նա համաձայնվել է վճարել 18,8 միլիոն եվրոյի չափով տուգանք։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռոնալդուն մադրիդյան «Ռեալից» տեղափոխվել է թուրինյան «Յուվենտուս»։ Իտալիայում նա կստանա տարեկան 30 միլիոն եվրո։
Հարակից հրապարակումներ`
- «Ռեալը» մտադիր է Ռոնալդուի փոխարեն երկու խաղացող գնել
- Իտալացի բանվորները գործադուլ են հայտարարել Ռոնալդուի տրանսֆերի պատճառով
- Ռոնալդուն բացատրել է «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխվելու իր որոշումը
- Ռոնալդուն տեղափոխվել է «Յուվենտուս»