Սքարլեթ Յոհանսոնը հրաժարվել է տրանսգենդերի դերից
Դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը հրաժարվել է տրանսգենդերի դերից: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին ասել է Out ամսագրի հետ հարցազրույցում: Ռուպերտ Սանդերսի «Rub & Tug» ֆիլմը ներկայացնում է Ջին Մարի Գիլլի կենսագրությունը, նա ինտիմ-ծառայություններ մատուցող մերսման սրահների ցանցի սեփականատեր է եղել Նյու Յորքում: Գիլլն իրեն նույնականացրել է որպես տղամարդ և պնդել, որ իրեն դիմեն միսթր Գիլլ:
Երբ հայտնի է դարձել, որ գլխավոր դերը խաղալու է Յոհանսոնը, նկարահանող խմբի ու դերասանուհու նկատմամբ քննադատությունների ալիք են բարձրացրել ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչները: Նրանց հայտարարությունների համաձայն, տրանսգենդերի դեր պետք է խաղա տրանսգենդեր-դերասան, քանի որ միայն նա կարող է ամբողջովին զգալ իր կերպարի զգացմունքները: