Աշխարհում հավալուսների ամենախոշոր բնակատեղին Կարծախում է
Վրաստանի և միջազգային կենդանաբանները Ջավախքի լճերի մոտ ուսումնասիրում են Մոխրագույն, կովկասյան կռունկին՝ հազվադեպ տեսակի պահպանման համար: Jnews-ը գրում է, որ այս նախագծին աջակցում է Կռունկների ուսումնասիրման ամերիկյան հիմնադրամը:
Ուսումնասիրության պրոցեսի և Կարմիր գրքի թռչունների մասին զրուցել են գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Աբուլաձեի հետ:
Տարբեր երկրների գիտնականների մի խումբ Ջավախքի լճերում ուսումնասիրել է Արչիբալդ կռունկի պահվածքը և չիպ է տեղադրել նրանցից 7-ի վրա: Արչիբալդը Մոխրագույն կռունկի գիտական անունն է, որին անվանել են ամերիկացի գիտնականի պատվին:
Հարցին, թե Ջավախքում քանի Կովկասյան Մոխրագույն կռունկ է բնակվում, Ալեքսանդր Աբուլաձեն ասել է, որ նախկինում կարծում էին, որ դա սովորական թռչուն է, բայց հետո, երբ հետազոտություն կատարվեց, պարզվեց, որ դա հազվագյուտ թռչուն է և ներառված է Կարմիր գրքում:
«1991 թ.-ին մենք հաշվել էինք 18 զույգ, բայց այդ ժամանակ չկարողացանք հասնել Կարծախ և ենթադրեցինք, որ եղել է 25 զույգ: Անցյալ տարի մենք հայտնաբերեցինք 12 զույգ, որոնցից 10-ը ձագ են հանել: Այս տարի մենք գտանք ընդամենը 11 զույգ, չնայած մենք շրջեցինք ամբողջ տարածքում: 9 զույգը ձագեր ունեին, 2-ը՝ չունեին, իսկ մի այլ թռչուն Սուլդայի մոտ վիրավոր է, երևի թե ինչ-որ մեկը կրակել է նրա վրա»,- նշել է նա:
Ալեքսանդր Աբուլաձեն ասել է, որ Մոխրագույն կռունկները բնակվում են միայն Վրաստանում, Թուրքիայում, Հայաստանում և, հնարավոր է, Իրանում. «Բայց մենք չենք կարող գնալ այնտեղ աշխատել, և չգիտենք հաստատ թիվը, հնարավոր է, որ հիմա այնտեղ ընդհանրապես չկա: Նրանք հիմնականում արևմտյան Հայաստանում են, այստեղ՝ Վրաստանի հարավում և Թուրքիայի հյուսիս-արևելքում: 40-50 տարի առաջ նրանք անհետացան Ադրբեջանից, երբ այնտեղ սկսեցին օգտագործել տարբեր տեսակի քիմիական նյութեր: Աշխարհում 30 տարի առաջ 120-125 զույգ էր հաշվարկվում, իսկ այժմ նույնիսկ 40 զույգ չկա: Հայաստանում կա մեկ զույգ, նրանք գտնվում են «Արփա» ազգային զբոսայգում: Մենք ունենք 11 զույգ, և թուրքերն ասում են, որ ունեն 20-25 զույգ, ստացվում է ընդհամենը 32-35 զույգ: Իրանցի գործընկերներն ասում են, որ վերջին տասը տարիների ընթացքում չեն կարողացել գտնել, կարծես անհետացել են: Նրանց մոտ զույգերը ձևավորվում են ամբողջ կյանքի համար: Միասին մեկնում են ձմեռելու: Թուրքիայում, դեռ 10 տարի առաջ, կար 70 զույգ, այժմ՝ 25 զույգ, եթե ևս տասը տարի անցնի, ցավոք, ընդհանրապես չի մնա»:
Հարցին, թե Ջավախքում ինչ այլ հազվագյուտ թռչուններ են բնակվում, նա պատասխանել է, որ Մոխրագույն կռունկից բացի, կան նաև երկու տեսակի հավալուսներ: Աշխարհում հավալուսների ամենախոշոր բնակատեղին Կարծախում է: Այստեղ, Մադաթափի կղզում կա նաև Հայկական որորների մեծ բնակատեղի: Վերջին տարիներին այստեղ ձվադրել են 2000 զույգ: Աշխարհում կա ընդամենը 18-19 հազար զույգ Հայկական որորներ, որոնցից 3000-ը բնակվում են Ջավախքի ազգային զբոսայգում: Այստեղ կան մի քանի տեսակի գիշատիչ թռչուններ, որոնք ներառված են Կարմիր գրքում: Կա Ֆիլին (բուի տեսակ), հսկայական բու, Հավալուսն և Տուրպան (բադի տեսակ): Տուրպանը հիմա Կովկասում ոչ մի տեղ չի բնակվում, միայն Տաբածղուրի լճի մոտ: նրանք 22 զույգ են:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա