«Ելք»-ը քաղաքապետի թեկնածու չի առաջադրի ու արտահերթ նիստին չի մասնակցի
Հուլիսի 16-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու: Քիչ առաջ նման հայտարարություն հրապարակեց նույն խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:
«ԵԼՔ» դաշինքը կարևորում է Երևանի ավագանու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները։ Նկատի ունենալով, որ 2017 թվականին կայացած ավագանու ընտրությունները ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով և բռնություններով, անհրաժեշտ ենք համարում ներկայիս ավագանու արձակումը և առաջիկայում արտահերթ ընտրությունների անցկացումը։
Հետևաբար՝ հուլիսի 16-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում Ելք խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հանրապետական խմբակցությունը նույնպես հայտարարել է, որ թեկնածու չի առաջադրելու: Այս պահին առաջադրված միակ թեկնածու «Երկիր Ծիրանի»-ից Զարուհի Փոստանջյանն է:
Հարակից հրապարակումներ`
- Ավագանու «Ելք» և ՀՀԿ խմբակցությունները քաղաքապետի թեկնածուի հարցում դեռևս չեն կողմնորոշվել
- «Երկիր Ծիրանի»-ն Փոստանջյանին առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու
- Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀԿ-ն մտադիր չէ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրել. Նաիրա Զոհրաբյան
- Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները կկայանան հուլիսի 16-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան