ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստը, դարպասապահը, ռմբարկուն և երիտասարդ ֆուտբոլիստը
Ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստին տրվող «Ոսկե գնդակ» մրցանակին արժանացավ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Այդ մասին հայտարարվեց ԱԱ-2018-ի եզրափակիչ Ֆրանսիա-Խորվաթիա (4:2) հանդիպումից հետո կայացած առաջնության լավագույնների պարգևատրման արարողության ժամանակ։
«Արծաթե գնդակ»-ը հանձնվեց Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարին, «Բրոնզե գնդակը»՝ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանին:
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող, 19-ամյա Կիլիան Մբապեն։
ԱԱ-2018-ի լավագույն ռմբարկուն դարձավ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը՝ առաջնության ժամանակ իր խփած 6 գոլով։
Մունդիալի լավագույն դարպասապահ դարձավ Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան:
Նշենք, որ Ֆրանսիայի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։ Առաջին անգամ չեմպիոնի տիտղոսը Ֆրանսիայի հավաքականը նվաճել է 1998թ-ին:
Հարակից հրապարակումներ`
- Մոնա Լիզան՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզաշապիկով
- Գրիզմանը ճանաչվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի լավագույն խաղացող
- ԱԱ եզրափակիչը` լուսանկարներում
- ԱԱ-2018. Բելգիան՝ բրոնզե մեդալակիր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին