Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, այսօր ազատ է արձակվել։ Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը։ Դատարանը բավարարել է նրա փաստաբանի՝ Ա. Խանդոյանին վաղաժամկետ ազատ արձակելու մասին միջնորդությունը։
Դատարանի որոշմամբ՝ Արարատ Խանդոյանին պայմանական վաղաժամկետ ազատել պատժի մնացած մասի՝ 1 տարի 6 ամիս կրումից։
«Արարատ Խանդոյանին անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից»,- հայտարարեց դատավորը։
Նշենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանքն էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշենորվ՝ «Զանգվածային անկարգորություններ կազմակերպելու ժամանակ բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը»: Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցից, ձերբակալվել, այնուհետև կալանավորվել: Նա դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ազատազրկման
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման
- Դատախազը պահանջել է Արարատ Խանդոյանին դատապարտել 4 տարի ազատազրկման. ՀԺ
- Արարատ Խանդոյանը սեպտեմբերի 6-ից հացադուլ է հայտարարել
- Արարատ Խանոդյանը կմնա կալանքի տակ
- Եթե նորմալ մարդ լինի դատավորը, իմ երեխին անհիմն տեղը չեն պահի. Արարատ Խանդոյանի մայր
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան