Իրավունք 16:29 16/07/2018 Հայաստան

Գլխավոր դատախազությունը կասկածներ ունի՝ կամ հանքային ջուրն են կեղծում, կամ արդյունահանման ծավալները թաքցնում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից  իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ  ՀՀ տարածքում 2015-2016թթ.  ստորերկրյա բնական հանքային ջրերի իրացման և արտահանման ծավալները բազմակի  անգամ գերազանցել են արդյունահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների  հաշվետվություններով ներկայացված արդյունահանված հանքային ջրերի ծավալները: Նման հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:

Ըստ աղբյուրի, մասնավորապես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ 2015-2016թթ.  ՀՀ տարածքում արդյունաբերական /շշալցման/ նպատակներով արդյունահանված  ստորերկրյա բնական հանքային ջրերի ամբողջ ծավալը կազմել է 74.989.500 լիտր:

Մինչդեռ նույն տարիներին իրացման համար ձեռք են բերվել «հանքային ջուր»  պրանքատեսակի ընդհանուր առմամբ 96.418.751 լիտրի դրոշմապիտակներ,  արտահանված հանքային ջրի քանակը կազմել է 14.815.786 լիտր: Այսինքն փաստացի իրացվել է ներկայացվածից 36.245.037 լիտր ավելի արդյունահանված հանքային ջուր, որի չվճարված բնօգտագործման վճարը, համաձայն տվյալ ժամանակ գործող նորմատիվների, կազմել է 204.835.100 դրամ:

Դատախազությունից նշում են,՝ միայն մեկ տնտեսվարող Ընկերություն 2015-2016թթ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից ձեռք է բերել իրացման համար «հանքային ջուր»  ապրանքատեսակի ընդհանուր առմամբ 60.477.000 լիտր ծավալի դրոշմապիտակներ, իսկ  ՀՀ տարածքից արտահանել է 12.737.075 լիտր «հանքային ջուր» ապրանքատեսակ: Մինչդեռ ըստ փաստաթղթերի՝ նույն Ընկերության կողմից արդյունաբերական նպատակով արդյունահանված հանքային ջրերի ծավալը նշված ժամանակահատվածում կազմել է  ընդամենը 37.812.000 լիտր: Այսինքն միայն այդ ընկերության կողմից արդյունահանման և իրացման տարբերությունը կազմել է 35.402.075 լիտր, որի համար բնօգտագործման վճարը կազմում է ընդհանուր
200.021.300 դրամ:

«Պարզվել է նաև, որ ևս 11 տնտեսվարող սուբյեկտների կողմից 2015-2016թթ. ձեռք են բերվել 3.325.940 լիտր բնական հանքային ջրերի իրացման համար դրոշմապիտակներ, և հանրապետությունից արտահանվել է 970.000 լիտր հանքային ջուր: Սա այն դեպքում, երբ նշված տնտեսվարողներն ընդհանրապես ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանում չեն իրականացրել, որոնց դեպքում բնօգտագործման վճարը կազմում է ընդհանուր 24.272.060 դրամ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում հանքային ջրերի արդյունահանում իրականացրած 14 տնտեսվարող սուբյեկտներից 10-ը արդյունահանել են արդյունաբերական նպատակներով, որոնց բնօգտագործման վճարները համաձայն նշված ժամանակ գործող օրենսդրության՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար կազմում է 5650 դրամ, 3 տնտեսվարող սուբյեկտներ արդյունահանել են բուժական նպատակներով, որոնց բնօգտագործման վճարները յուրաքանչյուր խորանարդ մետրի համար սահմանված է եղել 300 դրամ, ևս 1 տնտեսվարող սուբյեկտ ռեկրեացիոն /լողավազանների/ նպատակներով՝
բնօգտագործման վճարը յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ 75 դրամ:

Որոշ դեպքերում միևնույն տնտեսվարող սուբյեկտները միաժամանակ իրականացրել են արդյունաբերական և բուժական նպատակներով արդյունահանում: Ընդ որում, արդյունաբերական նպատակներով արդյունահանումները զգալիորեն քիչ են եղել բուժական նպատակներով արդյունահանման ծավալներից:

Արձանագրված փաստերը հիմնավոր կասկած են առաջացնում, որ ՀՀ տարածքում հանքային ջրերի՝ արդյունաբերական /շշալցման/ նպատակներով արդյունահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից, առանձնապես խոշոր չափերի բնավճարները վճարելուց խուսափելու նպատակով, կամ թաքցվում են իրական արդյունահանման ծավալները, կամ բուժական, հանգստի և լողավազաններում օգտագործելու նպատակով արդյունահանված հանքային ջրերը, որոնց բնօգտագործման վճարները բազմապատիկ անգամ ցածր են, օգտագործվում են արդյունաբերական նպատակներով, կամ տնտեսվարողների կողմից ընդհանրապես կեղծվում են ապրանքատեսակները՝ հանքային ջրի անվան տակ իրացնելով ոչ հանքային ջուր:

Նշված դեպքերով քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու հարցերը քննարկելու համար՝ կազմված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե»,-ասված է  հաղորդագրության մեջ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}