Թույլ տվեք չասեմ ներսի և դրսի աջակցությունների մասին. ԵԿՄ նախագահի թեկնածու
ԵԿՄ-ում վերջի շրջանում արշալույսները խաղաղ չեն լինում։ Պատճառը կառույցի նոր նախագահի ընտրության հարցն է, որը ազատամարտիկներին բաժանել է երկու բանակի։ Առաջինները կողմ են և հուլիսի 5-ին ԵԿՄ ակտիվի նիստին այդ պաշտոնում առաջադրել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը:
ԵԿՄ նախագահի պաշտոնին հավակնում է նաև ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը։
Պարզելու՝ արդյոք Արամ Սարգսյանի հետ գաղափարական տարաձայնություններ ունի, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց նրա հետ։
Panorama.am- Դուք առաջադրվել եք ԵԿՄ նախագահի պաշտոնում։
Արա Խուդավերդյան- Այո, վաղուց։ Առաջադրման թերթիկը տվել ենք ԵԿՄ վարչություն։
Panorama.am-Վերջերս՝ասուլիսներից մեկի ժամանակ, ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը հայտարարեց, որ Աշտարակի ձորում երկրապահների՝ օրեր առաջ տեղի ունեցած հավաքին բոլորը կողմ են արտահայտվել Արամ Սարգսյանի թեկնածությանը: Ի՞նչ կասեք այս մասին։
Արա Խուդավերդյան-Իհարկե, Ձեր ասած անձնավորությունը հայտարարեց, երբ վերևից «դաբրո» տվեցին։ Մենք առաջարկեցինք թեկնածուին։
Panorama.am- Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ապագա գործունեությունը, եթե այդքան մեծաթիվ ազատամարտիկներ աջակցում են Արամ Սարգսյանին։
Արա Խուդավերդյան- Ես չեմ կարծում, որ այդ աջակցությունն իրականության հետ պետք է խոսի։ Պայքարը գնալու է ամեն դեպքում, կատալիզատորն ընտրողն է։ Ավել բան չեմ կարող ասել։
Panorama.am- Ներսում աջակցություն ունե՞ք։ Եթե այո, ի՞նչ չափով։
Արա Խուդավերդյան- Թույլ տվեք չասեմ ներսի և դրսի աջակցությունները։ Ո՞նց կարող է ներսում աջակցություն չունենաս, եթե ներսի մարդիկ քո ընկերներն են։ Եթե այնտեղ կա ձևավորված մի շերտ, որը տարբերվում է։ Օլիգարխացված «երկրապահիստների» մասին է խոսքս։
Panorama.am- Ուզում եք ասել՝ Ձեզ սատարողներն այդ խմբից չե՞ն։
Արա Խուդավերդյան- Դուք ինձ հասկացաք։
Panorama.am- Իսկ Արամ Սարգսյանի հետ ինչ-որ գաղափարական տարաձայնություններ ունե՞ք։
Արա Խուդավերդյան- Ոչ մի բան չունեմ։ Արամ Սարգսյանը թեկնածու է, թող մնա թեկնածուի կարգավիճակում։
Panorama.am- Իսկ ինչպե՞ս կվարվեք, եթե Ձեզնից բացի այլ ազատամարտիկներ էլ առաջադրվեն ԵԿՄ նախագահի պաշտոնում, կո՞ղմ եք բազմազանությանը։
Արա Խուդավերդյան- Իհարկե, թող լինեն։ Վերջին հաշվով դա մի ընտանիք է, որտեղ ամեն մեկը բոլորին լավ գիտի, ով ինչպիսի ճանապարհ է անցել։
Panorama.am- Կարծում եք՝ բացի Ձեզնից կա՞ մեկը, ով արժանի է ԵԿՄ նախագահի թեկնածուի պաշտոնին։
Արա Խուդավերդյան- Թույլ տվեք՝ այդ հարցին չպատասխանեմ։ Ես կատարում եմ բազմահազարանոց տղաների խնդրանքը։ Եթե լիներ ինձնից արժանին, նրանք ինձ չէին առաջարկի, չէին պնդի ու պահանջի, որ ես լինեմ ԵԿՄ նախագահ։
Panorama.am- Պարոն Խուդավերդյան, իսկ պատրաստվո՞ւմ եք ծրագիր ներկայացնել։
Արա Խուդավերդյան- Ո՞ւմ ներկայացնեմ ծրագիր։ Ծրագիր ներկայացնեմ, որ գողանա՞ն, մտքերը գողանա՞ն։ Ծրագիրը համագումարի ժամանակ կասեմ։
Հարակից հրապարակումներ`
- ԵԿՄ համագումարը տեղի կունենա սեպտեմբեր ամսին. Համլետ Հայրապետյան
- «Ժողովուրդ». ԵԿՄ նախագահի պաշտոնում Արամ Սարգսյանի թեկնածությունը ազատամարտիկները չեն ընդունել
- «Ժամանակ». ԵԿՄ-ականները համերաշխ են առանց Մանվել Գրիգորյանի
- ԵԿՄ նախագահ լինելու հայտ չեմ ներկայացրել. Արամ Սարգսյան
- ԵԿՄ այդպես ֆետիշացված կարգավիճակում չպետք է լիներ. Գ. Սարուխանյան
- ԵԿՄ-ից ինչպես հեռացողներ, այնպես էլ վերադարձողներ կան. ԵԿՄ փոխնախագահ
- «Հրապարակ». Բախումներ ԵԿՄ-ում
- ԵԿՄ-ն ոչ թե քաղաքականացվեց, այլ նրան ներքաշեցին քաղաքական դաշտ. իրավապաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան