Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Զարուհի Փոստանջյան
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մտադիր է ավագանու արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել իր թեկնածությունը: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ լրագրողների հետ զրույցում:
«Այս պահին Երևանի քաղաքապետարանն ազատված է ՀՀԿ-ից, բայց առջևում դեռ պայքար ունենք տանելու: Ես, որպես Երևանի քաղաքապետի թեկնածու, առաջադրվելու եմ ավագանու ընտրություններին: Այդ ընտրություններից հետո մենք կառուցելու ենք մեր Երևանը, վերացնելու ենք աղտոտված վիճակը: Երևանը պետք է ծառայի մեր քաղաքացիներին: Երևանի ավագանու ընտրությունները պետք է տեղի ունենան նախկին՝ մինչև համահայկական ընդվզումը գործած օրենսդրության պայմաններում:
Մենք գնում ենք համապետական ընտրությունների, որոնց թափանցիկ, արդար անցկացման դեպքում կարող ենք ասել՝ համահայկական մեծ ընդվզումը արդյունքներ է արձանագրել: Բայց եթե ընտրությունները կայանան այնպես, ինչպես 2017 թվականին, կարող ենք ասել, որ երկրում ոչ մի բան չի փոխվել, և ավտորիտարիզմը շարունակում է գործել Հայաստանում»- ասաց Փոստանջյանը:
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի խոսքով, ամեն բան կախված է լինելու երևանցիների քաղաքացիական դիրքորոշումից:
«Այս պահին էլ մենք վիճարկում ենք այս ավագանու ընտրական կարգը: Շուրջ մեկ տարի առաջ Տարոն Մարգարյանի շտաբում մենք ընտրակեղծարարություն բացահայտեցինք, որին սակայն ընթացք չտրվեց: Ավելին՝ մեր նկատմամբ բռնություն կիրառվեց: Ինձ երևանցիները պետք է ընտրեն, նրանց կամքը և ցանկությունն է քննարկվում: Սա արտահերթ գործընթաց է, հետևաբար ամեն ինչ լուծվում է արտահերթ ընթացակարգերով: Մենք մասնակից ենք լինելու այդ բոլոր գործընթացներից: Այսօրվանից մենք ցույց ենք տալիս մեր քաղաքական դիրքորոշումը և ասում, որ մենք փոխելու ենք ամեն ինչ»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:
Անդրադառնալով ավագանու նիստերը բոյկոտելու ՀՀԿ-ի պրակտիկային՝ Փոստանջյանն ասաց . «Իրենց հարցրեք՝ ինչու չեն եկել: Հանրապետական կուսակցության անդամներն ինչպես միշտ են եղել դասալիք, այսօր էլ նույնպես դասալիքի կարգավիճակում են, չեն եկել նիստին, թեպետ հենց իրենք էին քվեարկում, որ նիստն այսօր անցկացվի»:
Նա նշեց, որ մեկ տարի առաջ ստանձնած իրենց առաքելությունը՝ գրավել քաղաքապետարանը, մաքրել քաղաքապետարանը աղբից, կեղտից և կոռուպցիայից, մասամբ իրականացրել են: «Ինչպես և խոստացել էինք՝ Տարոն Մարգարյանի կյանքը վերածել դժոխքի, այդ խոսոտւմը նույնպես մենք փորձել ենք կատարել, և կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է:
Ավելի ուշ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարեց, որ երեսուն րոպե տևած ընդմիջումնից հետո քվորում չապահովելու պատճառով ավագանու նիստը չի կայանում: Նիստին ներկա էր ավագանու ընդամենը 5 անդամ:
Հարակից հրապարակումներ`
- Մենք ցանկանում ենք, որ Փոստանջյանը ընտրվի Երևանի քաղաքապետ. ազատամարտիկ
- Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀԿ-ն մտադիր չէ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրել. Նաիրա Զոհրաբյան
- Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները կկայանան հուլիսի 16-ին
- «Ելք»-ն առաջարկում է Երևանի քաղաքապետի ընտրություններն անցկացնել օգոստոսի 8-ին, ՀՀԿ-ն՝ հուլիսի 16-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան