Լուսիկ Ագուլեցու վերջին հրաժեշտը՝ այսօր
Այսօր ժամը 12:00-13:00-ն Կամերային երաժշտության տանը տեղի կունենա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի և ազգագրագետ Լուսիկ Ագուլեցի Սամվելյանի վերջին հրաժեշտը, հուղարկավորությունը՝ Սովետաշենի քաղաքային գերեզմանատանը։ Այս մասին տեղեկացնում է Լուսիկ Ագուլեցու հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողովը։
Հիշեցնենք, որ Լուսիկ Ագուլեցին մահացել է հուլիսի 13-ին։
Լուսիկ Ագուլեցին ծնվել է Նախիջևանի Գողթան գավառի Ագուլիս քաղաքում 1946 թվականին։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-1967 թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:
Լուսիկ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։
Հարակից հրապարակումներ`
- Մահացել է նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին
- «Վարդավառի ծիսակատարության մեջ ազատության գաղափար է եղել՝ հարս, սկեսուր, սկեսրար հարաբերություններում». Ագուլեցի
- Լուսիկ Ագուլեցի. Քրիստոնեությունն ունի իր, ժողովրդական մշակույթն՝ իր գաղափարները
- «Ու գիտեք ինչ` երբ տուն ես գնում, ներս է մտնում մարդը, ոչ թե կոչումը». 5 կերպար Լուսիկ Ագուլեցուց
- Լ. Ագուլեցի. Այժմ կենտրոնանում են ուտելու վրա
- Լուսիկ Ագուլեցի. «Իմ ցանկությունն է, որպեսզի մեր մշակույթը վերականգնվի և մարդիկ իրենց տոները անճաշակության չվերածեն»
- ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ. «ՀԱՅ ԿԻՆՆ ՈՒՆԻ ԵՐԵՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ»