Մոնա Լիզան՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզաշապիկով
Իտալացի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ Մոնա Լիզային «հագցրել» են Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մազաշապիկ։ Գազետա.ռու-ն գրում է, որ այդկերպ ֆրանսիական Լուվր թանգարանը շնորհավորել է ազգային հավաքականին Աշխարհի առաջնության եզրափակչում Խորվաթիայի հավաքականին հաղթելու և չեմպիոնի կոչմանն արժանանալու համար։
ԱԱ-2018 –ը կայացել է հունիսի 14-ից հուլիսի 15-ը։ Նախօրեին կայացել է եզրափակիչը՝ Ֆրանսիա-Խորվաթիա, որն ավարտվել է Ֆրանսիայի հաղթանակով։ Խաղն ավարտվել է 4։2 հաշվով։
Ֆրանսիայի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ (առաջին անգամ՝ 1998 թվական) դառնում է աշխարհի չեմպիոն։
Félicitations à l'@equipedefrance pour leur victoire à la #CoupeDuMonde2018 !
Հարակից հրապարակումներ`
- Գրիզմանը ճանաչվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի լավագույն խաղացող
- ԱԱ եզրափակիչը` լուսանկարներում
- ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստը, դարպասապահը, ռմբարկուն և երիտասարդ ֆուտբոլիստը
- ԱԱ-2018. Բելգիան՝ բրոնզե մեդալակիր