Շատ կարևոր է մեկ ընտրող-մեկ քվե մեխանիզմի ապահովումը՝ բացառելու կրկնաքվեարկությունները. Արմեն Մարտիրոսյան
«Հայաստանին գոնե այս պահին պետք է պարզ համամասնական ընտրակարգ։ Ընտրողն ընտրական տեղամասում միայն մեկ հարցի է պատասխանում, թե որ քաղաքական ուժին է տալիս իր քվեն։ Վստահ ենք, որ այսպես ընտրությունները կդառնան իսկապես քաղաքական միջոցառում, այս ընտրակարգը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն քվեարկել, ձերբազատվել գրիչից, վերացնել ընտրողների վրա վերահսկողության մեխանիզմները, որոնք կային նախկինում»,- այսօր արտախորհրդարանական ուժերի հետ ԸՕ բարեփոխումների քննարկման ժամանակ ասաց Դանիել Իոաննիսյանը։
«Մենք նպատակ ունենք նախընտրական քարոզարշավը դարձնել ավելի քաղաքական մրցապայքար և նվազեցնել փողի էֆեկտը»,- ասաց նա։
Քննարկմանը ներկա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրայանն իր հերթին նշեց, որ իրենք մշտապես հանդես են եկել ռեյտինգային ընտրակարգի վերացման և պարզ համամասնական ընտրակարգի սահմանման օգտին։ Բացի այդ՝ իրենք կողմ են, որ ընտրական արգելքը հաղթահարած ցանկացած ուժ կարողանա մյուսի հետ կոալիցիա կազմել, որևէ թվային սահմանափակում այս առումով չլինի։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ նկատեց, որ շատ կարևոր է մեկ ընտրող-մեկ քվե մեխանիզմի ապահովումը՝ բացառելու կրկնաքվեարկությունները։
«Կրկնաքվեարկությունները բացառելու համար առաջարկում ենք դեմքի ճանաչման համակարգը, որը շատ ավելի արդյունավետ է, քան մատնահետքերի ճանաչման համակարգը։ Մենք առաջարկում ենք արգելքի շեմը կուսակցությունների և դաշինքների համար սահմանել 3 և 5 տոկոսը՝ նախատեսված 4 և 6 տոկոսների փոխարեն։ Սա շատ ավելի մեծ ներկայացուցչականություն կապահովի»,- ասաց նա։
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանն է առաջարկեց արմատապես կրճատել ընտրագրավի շեմը՝ ԱԺ ընտրությունների համար սահմանելով 3, ՏԻՄ-երի համար՝ 2 միլիոն դրամ։
«Առաջարկում ենք նաև հանել վճարովի եթերաժամանակը»,- ասաց նա՝ հավելելով, որ համամիտ է ընտրական շեմը 3 և 5 տոկոսների իջեցնելու առաջարկին։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ուզում ենք ունենալ ԸՕ, պետք է մեկ գործ անենք. Նաիրա Զոհրաբյան
- Արտախորհրդարանական ուժերը պատրաստ են մասնակցելու ԸՕ-ի շուրջ քննարկումներին
- Արփինե Հովհաննիսյան. Պատրաստ ենք մասնակցել ԸՕ փոփոխություններին
- ԸՕ քննարկումների ժամանակ բոլորն էլ ինչ-որ բան պետք է ասեն. քաղաքագետ
- Դավիթ Հարությունյանը կհամակարգի ԸՕ բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները
- ԸՕ նախագծի վերաբերյալ առաջարկները շատ տրամաբանական են. Ռուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին