Հրատարակվել է «Հին Կտակարան. բովանդակությունը և աստվածաբանությունը» երկի հայերեն թարգմանությունը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Հույն Ուղղափառ Եկեղեցու միտրոպոլիտ Երեմիա Ֆունդասի «Հին Կտակարան. բովանդակությունը և աստվածաբանությունը» երկի հայերեն թարգմանությունը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ աշխատությունը հունարենից հայերեն է թարգմանել Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Արժանապատիվ Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը:
Գիրքը Հին Կտակարանի ամբողջական և համակողմանի մի ուսումնասիրություն է, որտեղ ի նկատի են առնված Հին Կտակարանին վերաբերող նորագույն ուսումնասիրությունների արդյունքները: Հեղինակը նաև չի անտեսել Աստվածաշնչագիտության մի շարք ուղղությունների, օրինակ՝ սկզբնաղբյուրների, խմբագրությունների և օժանդակ գիտությունների քննության եղանակները, հատկապես սուրբգրային հնագիտության եզրահանգումները և այլն:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Լևոն սարկավագ և Արաքսի Զենյան» հիմնադրամի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան