Շոտլանդացիներին զայրացրել է Թրամփի այցի ժամանակ անվտանգության ծախսերը
Շոտլանդիայի բնակիչներին վրդովվեցրել է այն, որ կառավարությունը շուրջ 5 միլիոն ֆունտ (6,6 միլիոն դոլար) է ծախսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի ժամանակ անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Daily Mail-ին։
Սոցցանցերի օգտատերերը դժգոհ են, որ հարկատուների հաշվին արվել են ծախսեր կապված Թրամփի՝ սեփական Trump Turnbery հյուրանոց այցի ժամանակ, որտեղ նա հանգստյան օրերին գոլֆ է խաղացել։ Նրա այցին դեմ արտահայտվողներ բողոքի ակցիա են կազմակերպել։ ԱՄՆ նախագահի հանգստությունն ապահովելու համար հյուրանոցի մոտ ոստիկանական ուժեր են հավաքվել, ովքեր փաստացի նրան օղակի մեջ են առել։
Բացի այդ, նաև Էդինբուրգում և Գլազգոյում են ուժեղացվել անվտանգության միջոցառոմները, որտեղ նույնպես ակցիաներ են անցկացվել։ Ընդհանուր առմամբ, Թրամփի այցի ժամանակ կարգը պահպանել է շուրջ 5000 ոստիկան։
Սրա հետ կապված, շոտլանդացիներն առաջարկել են Լոնդոնին՝ Վաշինգտոնին ներկայացնել Թրամփի հանգստյան ծախսերը։ Մաիժամանակ Մեծ Բրիտանիայի գանձապետարանի ղեկավարը խոստացել է, որ իր գերատեսչությունը կփոխհատուցի Էդինբուրգին կատարած ծախսերը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում