
Հայաստանի հետ վիզայի դյուրացման պայմանավորվածությունը չի փոխվի. Սվիտալսկի
Եվրոպական միությունում մեկնարկել են Շենգենի սահմանային կոդեքսի վերանայման ու լրամշակման վերաբերյալ քննարկումները: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով խոսակցություններին, թե փոխվել են շենգեն վիզա ստանալու պայմանները:
Նրա խոսքով՝ ԵՄ դեսպանները հաստատել են բանակցությունների մանդատը, բայց այդ բանակցությունները շարունակվում են, ինչը նշանակում է, որ դեռևս շենգենյան կոդեքսի հետ կապված որևէ որոշում չի կայացվել:
Պյոտր Սվիտալսկին միաժամանակ նշեց, որ առաջարկը պետք է ներդաշնակեցվի ԵՄ հանձնաժողովի դիրքորոշման հետ. «ԵՄ հանձնաժողովը դիտարկում է այս առաջարկը և ունի 6 ամիս իր դիրքորոշումը արտահայտելու համար։ Ես հիմա դրա մասին չեմ խոսի, քանի որ մենք դեռևս հեռու ենք եզրահանգման փուլից: Սա այն պատճառով է, որ կա ուժեղ միգրացիոն ճնշում»:
Ըստ դեսպանի՝ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ Հայաստանում խորապես հասկանում է, որ եվրոպացիները պետք է փորձեն հասկանալ, թե ինչպես պաշտպանեն իրենց սահմանները, ինչպես ներմուծեն այնպիսի պաշտպանական տարրեր, որոնք կարող են վերահսկելմարդկանց շարժը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, Պյոտր Սվիտալսկին ասաց, որ Հայաստանն օգտվում է վիզայի դյուրացման ռեժիմի հանգամանքից:
«Հետևաբար, որևէ փոփոխություն չի լինի աշխատակարգերում, նաև այն վճարումների իմաստով, որոնք նվազեցված են: Հայաստանի հետ վիզայի դյուրացման պայմանավորվածությունը չի փոխվի»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին