Մենք ցանկանում ենք, որ Փոստանջյանը ընտրվի Երևանի քաղաքապետ. ազատամարտիկ
Երևանի քաղաքապետարանի առջև քիչ առաջ մեկնարկել և այս պահին էլ շարունակվում է ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմնակիցների ակցիան: Ավագանու ՀՀԿ և «Ելք» խմբակցությունները բոյկոտել են այսօր կայանալիք քաղաքապետի ընտրությունները և չեն ներկայացել արտահերթ նիստին: Մինչ այդ՝ ավագանու նիստը երեսուն րոպեով ընդմիջվել է:
Ինչպես տեղից հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, Փոստանջյանի համախոհները եկել են՝ սատարելու Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուին:
Հավաքվածներից ազատմարտիկ Վոլոդյա Ավետիսյնաը հայտարարեց, որ Զարուհի Փոստանջյանն այն մարդն է, ով իրապես ցավում է հայ ժողովրդի և Հայաստանի համար:
«Մենք ցանկանում ենք, որ նա ընտրվի Երևանի քաղաքապետ: Վստահ ենք, որ այդ ժամանակ Երևանը լինելու է աշխարհի լավագույն քաղաքներից մեկը: Զարուհի Փոստանջյանն ամեն ինչ անելու է հանուն հայ ժողովրդի և հանուն մեր պետականության ամրապնդման, որ մեր եկիրը չթալաննե: Երևանի բյուջեն հիուն տոկոս ավելին թալանում են, հետո կիսվում իրար մեջ, իսկ ժողովրդին՝ ոչինչ: Ուստի ամեն ինչ պետք է անենք, Զարուհի Փոստանջյանն ընտրվի քաղաքապետ»,- ասաց նա:
Մարտական ընկերոջ հայտնած տեսակետին համաձայնեց նաև ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը: Նա նշեց, որ իրենք զորակցում են Փոստանջյանին և բոլորին կոչ են անում հենց նրան: «Զարուհին այն տեսակն է, որ մշտապես պայքար է տանելու չարիքի դեմ, պայքար է տանելու կեղեքման և թալանի դեմ»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Ելք»-ը քաղաքապետի թեկնածու չի առաջադրի ու արտահերթ նիստին չի մասնակցի
- Ավագանու «Ելք» և ՀՀԿ խմբակցությունները քաղաքապետի թեկնածուի հարցում դեռևս չեն կողմնորոշվել
- Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀԿ-ն մտադիր չէ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրել. Նաիրա Զոհրաբյան
- Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները կկայանան հուլիսի 16-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան