Beeline Ստարտափ Ինկուբատորն ամփոփել է առաջին ինկուբացիոն ցիկլի ընթացիկ արդյունքները
Beeline Ստարտափ Ինկուբատորն Աղվերանում ամփոփել է առաջին ինկուբացիոն ցիկլի միջանկյալ արդյունքները։ Առաջին ցիկլի 10 թիմերից 8-ը հաղթահարել են նախատեսված 4 փուլերից երկուսը։
Ընկերությունից հայտնում են՝ կիրակնօրյա ոչ պաշտոնական միջոցառման ժամանակ հայտարարվել են երկրորդ փուլի գնահատականները, որոնց համաձայն 3-րդ փուլ են տեղափոխվում 8 ստարտափներ։ Դրանցից մեկը հավաքել է նվազագույն շեմին մոտ արդյունք և ինկուբատորի կանոններին համաձայն պետք է հաջորդ փուլի ժամանակ բարձրացնի իր ցուցանիշները՝ ինկուբացիոն ցիկլը շարունակելու համար։
Պաշտոնական մասից հետո ստարտաթների ներկայացուցիչներն, ինկուբատորի աշխատակիցներն ու մենթորները ունեցել են հնարավորություն միմյանց հետ շփվելու և ակտիվ խաղեր կազմակերպվելու։ Ավարտվել է միջոցառումը ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի դիմումով։
«Մեր Ինկուբատորում առաջին անգամ է ուսուցում կազմակերպում ստարտաթփների համար, և մեզ համար շատ կարևոր է ամեն ինչ անել պատշաճ մակարդակով։ Նման ոչ պաշտոնական, անմիջական շփումը մեզ թույլ է տալիս ավելի լավ ճանաչել մեր ինկուբատորի մասնակիցներին, հասկանալ նրանց կարիքներն ու խնդիրները, ապագայում բոլոր անհրաժեշտ գիտելիքները նրանց տրամադրելու նպատակով», - նշել է Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ընկերությունից հիշեցնում են, որ անցած երկու փուլերի ընթացքում ռեզիդենտներն անցել են թրենինգներ մասնավորապես մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով։ Ապագայում նրանք ուսումնասիրելու են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հնարավորությունների հետ կապված հարցեր։
Հարակից հրապարակումներ`
- Beeline Ստարտափ Ինկուբատորը հայկական ստարտափներին ներկայացրեց բիզնես հրեշտակների ցանցը
- Beeline-ի բաժանորդների համար արդեն հասանելի է գրքային և մանկական հարթակ
- Beeline-ը և Գործատուների միությունը կաջակցեն դպրոցականների կարիերայի պլանավորմանը
- Beeline IT Hub. Ինչպես աշխատել մի ամբողջ տարածաշրջանի համար
- Beeline-ում Հաճախորդի օր է. ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան