Եթե ուժային կառույցները ցանկանան, քաղաքական ուժերը կաշառք չեն բաժանի. Մարտիրոսյան
«Նախորդ գումարման խորհրդարանում 131 պատգամավորներից 14-ն էին կանայք, ընդհանուր պատգամավորների թվի 11 տոկոսը։ Սա այն դեպքում, երբ Հայաստանում ընտրողների 52 տոկոսը կանայք են»,- այսօր ԸՕ քննարկումներ ժամանակ ասաց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
«Քվոտայով հնարավոր է խնդիրը լուծել։ Հանրությունը չի ընկալում կին քաղաքական գործիչներին։ Շատ դեպքերում կանանց ու տղամարդկանց դատում են այլ կերպ։ Կանայք, որպես արդյունք, քաղաքականությամբ չեն զբաղվում։ Արդյունքում ունենում ենք այն պատկերն, ինչ ունենում ենք»,- ասաց նա։
Քննարկմանը ներկա ՕԵԿ ներկայացուցիչ Կարինե Սարգսյանն էլ նկատեց, որ ընտրությունների հանդեպ վստահության բարձրացման խնդիր ունենք։
«Կարևորում ենք մեկ քվեաթերթիկ ունենալու հարցը, որովհետև եղել են դեպքեր, երբ մեր քվեաթերթիկն ընտրողին չի տրվել։ Բացի այդ, ուզում ենք բարձրաձայնել ոչ հաշվառման վայրում քվեարկությունների մասին։ Մարդիկ, ովքեր վերջին պահին դատարանի թղթով գալիս են լրացուցիչ ցուցակներով ընտրելու, որպես կանոն՝ լինում են ուղղորդված ընտրողներ»,- աաց նա։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր հերթին շեշտեց, որ եթե ուժային կառույցները ցանկանան, քաղաքական ուժերը գումար, այն է՝ կաշառք չեն բաժանի։ Նրա հաոզմամբ, ԱԱԾ-ն մեկ առ մեկ ճանաչում է բոլոր թաղամասերում կաշառք բաժանողներին, նույնիսկ՝ կոշիկի չափերով։
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը քննարման ավարտին նշեց, որ ընտրակեղծիքների համար նախատեսվող պատժաչափերը համարժեք չեն այն վնասին, որ ունակ են դրանք հասցնել։
Հարակից հրապարակումներ`
- Շատ կարևոր է մեկ ընտրող-մեկ քվե մեխանիզմի ապահովումը՝ բացառելու կրկնաքվեարկությունները. Արմեն Մարտիրոսյան
- Եթե ուզում ենք ունենալ ԸՕ, պետք է մեկ գործ անենք. Նաիրա Զոհրաբյան
- Արտախորհրդարանական ուժերը պատրաստ են մասնակցելու ԸՕ-ի շուրջ քննարկումներին
- Դավիթ Հարությունյանը կհամակարգի ԸՕ բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները
- «Ժամանակ». Փաշինյանը հրաժարական կտա ԸՕ ընդունումից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան