Արմեն Սարգսյանը հետևել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում դիտել է ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությունը, ապա հետևել է եզրափակիչ՝ Ֆրանսիա-Խորվաթիա խաղին: ՀՀ նախագահի աշխատակազմից նաև հայտնում են, որ նա Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ գալա-համերգին:
Հիշեցնենք, որ նա Մոսկվա մեկնել էր հուլիսի 13-ին: Երեկվա խաղն ավարտվեց Խորվաթիայի հավաքականի պարտությամբ, Ֆրանսիան դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական էջից:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱ եզրափակիչը` լուսանկարներում
- Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին ներկա կլինի 14 երկրի ղեկավար
- Արմեն Սարգսյանը Մոսկվայում կհետևի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին