Հայերենն ընդգրկվել է սովորելու համար 5 ամենահետաքրքիր լեզուների ցանկում
Ամերիկյան Тhe Daily Caller պարբերականը հրապարակել է այն 5 լեզուները, որոնք սովորելը բավականին հետաքրքիր են:
Հհինգ լեզուներից մեկը, որի համար արժե ժամանակ ծախսել, ըստ հոդված հեղինակների, հայերենն է:
«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որն առանձնանում է բազմաթիվ բացառիկ հատկանիշներով: Այն կարող է բարդ թվալ, բայց միևնույն ժամանակ սովորելը բավականին հետաքրքիր կլինի»,- գրում է պարբերականը:
Նշվում է նաև, որ Հայոց այբուբենը, որն ունի 39 տառ, ստեղծվել է 405 թվականին՝ Աստվածաշնչի թարգմանության համար: Ըստ աղբյուրի՝ հայերենը կրում է հունարենի, պարսկերենի ազդեցությունը:
Ցանկում ընդգրկվել են նաև լեհերենը, ռուսերենը, հունգարերենն ու ռումիներենը: