Ասկերանի շրջանի Քռասնի գյուղում բացվել է նորակառույց համայնքային կենտրոնը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին Ասկերանի շրջանի Քռասնի գյուղում ներկա է գտնվել նորակառույց համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին նախագծի իրականացման համար:
Բակո Սահակյանը խորհրդանշական է համարել, որ համայնքային կենտրոնը կրում է բարերար Հակոբ Բաղդասարյանի անունը, ով մշտապես սատարել է Արցախին, մասնակցել մեր երկրի շենացման ու զարգացման գործին եւ ողջունել արարողությանը ներկա բարերարի այրիին ու զավակներին:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից ու Սփյուռքից:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում