ԱԱ-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը հրաժարվել է վաստակած աշխատավարձից
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող 19-ամյա Կիլիան Մբապեն հրաժարվել է հավաքականի կազմում Աշխարհի առաջնություն-2018-ի ժամանակ աշխատած գումարից, այն տվել է բարեգործության։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրված է FourFourTweet Թվիթերում։
Մրցաշարում վաստակած ընդհանուր գումարը կազմել է 550 հազար դոլար։ Գումարը հատկացվելու է հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին։
Նշենք, որ հուլիսի 15-ին ԱԱ-2018-ի եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին 4։2 հաշվով։ Մբապեն եղել է գոլերից մեկի հեղինակը։ Աշխարհի առաջնության ընթացքում նա չորս գոլ է խփել, ճանաչվել է մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Մբապեն հանդես է գալիս «Պարի Սեն Ժերմենում»։ Նա «Մոնակոյից» տեղափոխվել է ՊՍԺ 2017-ի ամռանը 180 միլիոն եվրոյով։ Նրա տարեկան աշխատավարձն ակումբում կազմում է 18 միլիոն եվրո։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱ եզրափակիչը` լուսանկարներում
- ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստը, դարպասապահը, ռմբարկուն և երիտասարդ ֆուտբոլիստը