Հասարակություն 17:38 16/07/2018 Հայաստան

«Ռոստելեկոմ»-ը և «Այբ» դպրոցը ամփոփել են «Բարև ապագայից» միջոցառումների շարքը

«Այբ» դպրոցի սաների նախաձեռնած և «Ռոստելեկոմ» Հայաստանի հետ համատեղ իրականացվող «Բարև ապագայից» նախագիծը հանրության ուշադրությանը ներկայացրել է ապագայի տեխնոլոգիաները, դրանց կիրառությունն ու հնարավորությունները։

Ընկերությունից հայտնում են՝ ամփոփիչ միջոցառումն անցկացվել է Հանրապետության հրապարակի հարակից այգում և բաց էր բոլորի համար։ Այն նպատակ ուներ դպրոցի սաների օգնությամբ երեխաներին և մեծահասակներին ներկայացնելու արհեստական բանականության կիրառությունն արվեստում ցուցադրության, տեսանյութերի ու տեղեկատվական այլ նյութերի միջոցով։

Տարածքը բաժանված էր առանձին տաղավարների և յուրաքանչյուր հատվածում արհեստական բանականության կիրառության մասին տարաբնույթ տեղեկատվություն էր ներկայացված։ Մասնավորապես, մի հատվածում ներկայացված էին իրական պատկերներ, որոնց վրա աշխատում էին դպրոցի տաղանդաշատ աշակերտները և տեղում ճեպանկար-դիմանկարներ պատկերում։ Մեկ այլ հատվածում հնարավոր էր գտնել աշակերտների ձեռքերով պատրաստված արհեստական բանականությամբ ստեղծված և արվեստի գործերի նմանությամբ հուշանվերներ։ Եվս մեկ հատված էլ նվիրված էր վիկտորինային, որն անց էր կացվում միջոցառման ֆեյսբուքյան էջում հրապարակված հետաքրքրաշարժ նորությունների շրջանակներում։

Ընկերությունից հիշեցնում են, որ միջոցառման ֆեյսբուքյան էջում էլ ցանկացողները կարող էին մասնակցել մրցույթի՝ նախապես ուղարկելով իրենց պատուհանից բացվող ամենագեղեցիկ տեսարանի նկարը։ Կազմակերպիչների ընտրությամբ թվով հինգ նկարներ արհեստական բանականության միջոցով մշակվել էին «Այբ» դպրոցի աշակերտների գեղանկարների ոճով և հաղթող հեղինակներին հանձնվել են բացօթյա միջոցառման ընթացքում։

Նախագիծը կարևորվում էր առաջին հերթին այն պատճառով, որ ապագայի տեխնոլոգիաներն ու մարդկության տեխնոլոգիական ապագան արդի ամենաքննարկվող ու հեռանկարային թեմաներից են։ Ըստ որոշ տեսակետների՝ տեխնոլոգիաների զարգացումն ու մարդկային գործոնի նվազեցումը վտանգում են մի շարք մասնագիտությունների գոյությունը։ Մյուս կողմից, սակայն, պատմությունը փաստում է, որ գիտատեխնիկական առաջընթացը մշտապես նպաստել է մարդկության զարգացմանը և կենսական ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործմանը՝ ավելի շատ ժամանակ ազատելով ստեղծագործելու համար։

Միջոցառման մեկնարկին ներկաներին ողջունեցին «Ռոստելեկոմ» Հայաստանի նորանշանակ կոմերցիոն տնօրեն Վասիլի Ռուսակովը և «Այբ» դպրոցի փոխտնօրեն Սիլվիա Յակուբյան-Նաջարյանը:

«Արհեստական բանականությունը հանդիսանում է ոչ միայն դպրոցահասակներին, այլ նաև մեծահասակներին հետաքրքրող տեխնո նորույթներից, որը շարունակ զարգացում է ապրում՝ մուտք գործելով մեր առօրյա։ «Ռոստելեկոմ»-ի կողմից շատ կարևորվում են նախագծերը, որոնք հանրությանը իրազեկում են ու ծանոթացնում նորագույն տեխոնոլգիական լուծումների հետ՝ հնարավորություն տալով տեսնելու դրանք կիրառության մեջ։ Ուրախալի է այն փաստը, որ Հայաստանում արդեն իսկ կա դպրոց՝ «Այբ» դպրոցը, ուր ոչ միայն դասավանդում և սովորեցնում են տեխնոլոգիաներ, այլ երեխաներին հնարավորություն է ընձեռված կիրառելու այդ գիտելիքները, հասկանալու աշխատանքի մեխանիզմն ու սեփական փորձով կիսվելու հասակակիցների ու հանրության հետ»,-նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի կոմերցիոն տնօրեն Վալերի Ռուսակովը։

Ցուցահանդեսի հեղինակները դպրոցահասակ երեխաներ էին, ում հաջողվել էր խնդրին մոտենալ այլ տեսանկյունից ու ներկայացնել, թե ինչ դեր ունեն տեխնոլոգիաներն արդեն այսօր մեզանից յուրաքանչյուրի կյանքում և ինչ ազդեցություն՝ կենսակերպի, կրթության և մասնագիտության վրա։

«Արհեստական բանականությունն արդեն մտել է մեր կյանք։ Սա է մարդկության ապագան, և մենք չենք կարող անտեսել այս փաստը, այլ պետք է կարողանանք գտնել նորանոր ճանապարհներ՝ դրանից առավելագույն օգուտ քաղելու համար, գտնել կիրառության նոր  ոլորտներ։ Տեխնոլոգիաներն «Այբ» դպրոցում ամենուր են։ Մեր աշակարտները տարրական դասարաններից սկսած ուսումնասիրում են ծրագրավորում ու ռոոբոտաշինություն։ Եվ արդեն ավագ դպրոցում նրանք կարողանում են կյանքի կոչել այսպիսի լայնամասշտաբ նախագծեր։ Դրանցից մեկի արդյունքները դուք տեսնում եք այսօր՝ «Բարև ապագայից» միջոցառման շրջանակում։ Ուրախ եմ և հպարտ, որ մեր դպրոցի սաներն իրենց ղեկավարի հետ կարողացել են կյանքի կոչել նման բարդության նախագիծ։ Բացի այդ, ցանկանում եմ շնորհակալություն հայտվել Ռոստելեկոմին երեխաներին աջակցելու, նրանց կողքին կանգնելու և այս նախագիծը հովանավորելու համար: Առանձ ձեզ, առանց մեր բարերարների ու աջակիցների,  նման նախագծեր իրականացնելն անհնար կլիներ»,- նշել է Սիլվիա Յակուբյան-Նաջարյանը։

Հիշեցնենք, որ նախագիծը մեկնարկել էր դեռ մայիս ամսին «Ռոստելեկոմի» հետ համատեղ «Այբ» դպրոցում անցկացվեց կլոր-սեղան քննարկում, որն ուղեկցվեց նաև արհեստական բանականության կողմից մշակված պատկերների ցուցադրությամբ։

«Ռոստելեկոմը», լինելով ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, միացել էր «Այբ» դպրոցի սաների նախաձեռնած «Բարև ապագայից» նախագծին՝ մեծապես կարևորելով տեխնոլոգիաների միջազգային զարգացումների վերաբեյալ հանրային իրազեկման նմանօրինակ միջոցառումների իրականացումն ու տեխնոլոգիական մտածողության սերմանումը հատկապես երիտասարդների շրջանում։

«Այբ» դպրոցի «Տեխնոշարժ» ակումբի աշակերտները ներկայացրին «Բարև ապագայից» նախագիծը, որի շրջանակներում ցուցադրվեցին արհեստական բանականության միջոցով ստեղծված ու մշակված արվեստի գործեր։

Ցուցահանդեսին զուգահեռ  ոլորտի առաջատար մասնագետները՝ «Այբ» դպրոցի «Տեխնոշարժ» ակումբի ղեկավար Վազգեն Հակոբջանյանը, ՀԱՀ-ի դասախոս, տվյալագիտության բաժնի համահիմնադիր Արթուր Խալաթյանը, «HiLearn»-ի հիմնադիր և տնօրեն, ՀԱՀ-ի դասախոս Արսեն Մամիկոնյանը և ՀԱՀ-ի դասախոս, «Datamotus» ընկերության տնօրեն Հաբեթ Մադոյանը ներկայացրին տեխնոլոգիաների զարգացման իրենց տեսլականը և քննարկեցին այդ զարգացման ճանապարհին մարդկանց ունեցած դերն ու մասնակցության հնարավորությունները և, ամենակարևորը, թե ինչպես պատրաստվել այսօր ապագայի ամենահետաքրքիր մասնագիտություններին։ Ավելի ուշ միջոցառման տեսաձայնագրությունը տեղաադրվել է պաշտոնական էջում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}