Խորվաթիայի հավաքականի հարձակվող Անտե Ռեբիչը մարել է հարազատ գյուղի բնակիչների վարկերը
Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Անտե Ռեբիչը մարել է հարազատ գյուղի բնակիչների վարկերը: Այս մասին հայտնել է Vijesti-ն, գրում է Լենտա.ռու-ն:
«Նա մեծացել է Խորվաթիայի Սպլիտ քաղաքին մոտ գտնվող մի փոքրիկ գյուղում: Ռեբիչը երբեք չի մոռացել իր արմատները, թեև 19 տարեկանում տեղափոխվել է իտալական «Ֆիորենտինա» ֆուտբոլային ակումբ: Մեկ անգամ Անտեն մարել է փոքրիկ բնակավայրի բոլոր 500 բնակիչների վարկերը », - ասել է Ռեբիչի ընկեր Լովրո Շինդիկը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին ԱԱ-2018-ի եզրափակիչում Ֆրանսիան 4:2 հաշվով հաղթեց Խորվաթիայի ազգային հավաքականին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան