Գործող ընտրակարգն ապաքաղաքականցրել է ընտրությունները. Նաիրա Զոհրաբյան
««Ծառուկյան դաշինք» խմբակցությունը կողմ է փակ համամասնական ընտրակարգին, սակայն պատրաստ է նաև քննարկել որոշակի մոդել, որը հնարավորություն կտա մարզային թեկնածուների ներգրավվածություն ապահովվել։ Այդ մոդելը բնականաբար չի կարող լինել գործող մոդելը, որով մենք գնացինք ընտրության։ Սա մեր գնահատմամբ ապաքաղաքականցրեց ընտրությունը, և ընտրությունները իդեաների, բրենդների, կուսակցությունների միջև պայքարից տեղափոխեց ռեսուրսների միջև պայքարի դաշտ»,- ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի շուրջ այսօր կայացած քննարկումների ժամանակ ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, այսօրվա խորհրդարանական աշխատանքը բավականին հետաքրրքիր է լինելու, քանի որ քննարկվելու է ամենասկզբունքային՝ ընտրակարգի խնդիրը։
«Համամասնական մոդելը տարատեսակ մոդիֆիկացիաներ ունի։ Եթե նպատակ ունենք գտնել ամենաարդյունավետ մոդելը, մեր քննարկումների արդյունքում կարող ենք հասնել դրան»,- ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ուզում ենք ունենալ ԸՕ, պետք է մեկ գործ անենք. Նաիրա Զոհրաբյան
- Արտախորհրդարանական ուժերը պատրաստ են մասնակցելու ԸՕ-ի շուրջ քննարկումներին
- Արփինե Հովհաննիսյան. Պատրաստ ենք մասնակցել ԸՕ փոփոխություններին
- ԸՕ քննարկումների ժամանակ բոլորն էլ ինչ-որ բան պետք է ասեն. քաղաքագետ
- Դավիթ Հարությունյանը կհամակարգի ԸՕ բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին