Բարի գալուստ անվճար ջրի երկիր. Նաս Դեյլին Հայաստանում է
Սոցիալական ցանցերի աստղ, միլիոնավոր հետևորդներ ունեցող Նաս Դեյլին Հայաստանում է և արդեն կիսվել է առաջին օրվա տպավորություններով։ Նա հիացած է մեր ցայտաղբյուրներով, գիտի հայերն ինչպես են կոչում դրանց՝ «պուլպուլակ» և կարծում է, թե սա հիանալի միջոց է պայքարելու պլաստիկի դեմ։
«Ինչո՞ւ վճարել պլաստիկե շշերի մեջ լցված ջրի համար, եթե կարելի է պարզապես մոտենալ ցայտաղբյուրին ու խմել։ Սա անվճար ջրի երկիր է։ Դու քայլում ես, ծարավում ես, խմում ես ու անցնում»,-իր բացահայտումով է կիսվել բլոգերը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին