Ինչո՞ւ Պուտինը Թրամփին հանձնեց ԱԱ-2018-ի գնդակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է հանձնել Աշխարհի առաջնություն-2018-ի պաշտոնական գնդակը։
«Պարոն նախագահը հենց նոր խոսում էր այն մասին, որ մենք հաջողությամբ անցկացրեցինք աշխարհի առաջնությունը։ Ահա ուզում եմ պարոն նախագահին այս գնդակը հանձնել, այժմ այդ գնդակը նրա կողմում է»,- Լենտա.ռու-ի հաղորդմամբ ասել է Վ. Պուտինը՝ հանձնելով գնդակը Թրամփին։
Այդկերպ Ռուսաստանի նախագահն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը։ Ամերիկացի պաշտոնյան հայտարարել էր, որ սիրիական հակամարտության կարգավորման հարցում «գնդակը Ռուսաստանի կողմում է»։
ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը կայացել է հուլիսի 16-ին Հելսինկիում։ Հաղորդվում է, որ առաջնորդները զրուցել են դեմ առ դեմ։ Ընդհանուր առմամբ, բանակցությունները տևել են չորս ժամ։
Աշխարհ առաջնություն 2018-ն անցկացվել է Ռուսաստանի 11 քաղաքում հունիսի 14-ից հուլիսի 15-ը։ Չեմպիոնի տիտղոսին արժանացել է Ֆրանսիայի ազգային հավաքականը։