
Յուվենտուսը հաղթանակների սովոր հրաշալի մարզիչ ունի. Ռոնալդու
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ներկայացվել է որպես Յուվենտուսի խաղացող։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Յուվենտուս» տեղափոխվել էր հուլիսի 10-ին: Տրանսֆերի արժեքը կազմել է 100 միլիոն եվրո: Պայմանագիրը կգործի մինչև 2022 թվականը:
«Յուվենտուսը Եվրոպայի ամենալավ ակումբներից մեկն է, որտեղ տեղափոխվելու մասին որոշումը երկար, բայց հեշտ եմ ընդունել: Ակումբը հաղթանակների սովոր հրաշալի մարզիչ ունի և հեղինակավոր տնօրեն ունի: Ինձ շատ է դուր գալիս խաղալ նման մեծ ակումբում և կարիերայում քայլ առաջ անել»,-ասել է Ռոնալդուն:
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուն բացատրել է «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխվելու իր որոշումը
- Ռոնալդուն տեղափոխվել է «Յուվենտուս»