«Սանիթեք». Ընկերությունն այս պահին կարգավորում է աղբահանության գրաֆիկում գրանցված խափանումները
Երևանի բազմաթիվ փողոցներում աղբամանները լիքն են, դրանց կողքերը աղբակույտեր են: Վարչապետ Փաշինյանի դժգոհությունից հետո էլ իրավիճակը չի փոխվել:
Արձագանքելով բազմաթիվ դժգոհություններին, հրապարակած լուսանկարներին, «Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին տեխնիկական խափանումներ են գրանցվել աղբահանության աշխատանքների կազմակերպման գործընթացում, ինչի պատճառով Երևան քաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվել։
«Ընկերությունը հայցում է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։
Այս պահին զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում հակաճգնաժամային պլանի մշակման, ինչպես նաև աղբահանության աշխատանքները բնականոն հունի բերելու ուղղությամբ։ Ընկերության աշխատակիցները փորձում են հնարավորինս արագ շտկել ստեղծված իրավիճակը։
Նշենք, որ առաջիկայում ընկերությունը կհրավիրի մամուլի ասուլիս ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու և լրագրողների հարցերին պատասխանելու համար»,-ասված է «Սանիթեք» ընկերության տնօրինության տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «Վեոլիա ջուր»-ն ու «Սանիթեք»-ը պետք է ուղերձները հստակ ստանան՝ մենք այդքան էլ գոհ չենք իրենց գործունեությունից. վարչապետ
- «Սանիթեք»-ում ճգնաժամային պլան են մշակել՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար
- Երևանը՝ աղբի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին