Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Պետրոս Թերզյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին, որի վրա ժամանակավորապես դրված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը:
ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հիմնադրամի ընթացիկ կազմակերպական հարցերի և հետագա գործունեության շուրջ՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կլուծվեն ծագած խնդիրները և կշարունակվեն Հայաստանում և Արցախում հիմնադրամի բարեգործական ծրագրերը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ՀՀ նախագահին ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը և Պետրոս Թերզյանը քննարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա գործունեությունը
- Նախագահը Հոգաբարձուների խորհրդին առաջարկել է ընդունել Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը
- Իմ հետագա պաշտոնավարումը կվնասի Համահայկական հիմնադրամի հեղինակությանը. Արա Վարդանյան
- Արա Վարդանյանը նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը
- Հայաստանն ու Արցախը եվրոպական քաղաքակրթության առաջապահ դիրքեր ունեն. Պետրոս Թերզյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում