Վերանորոգվել է Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհը
Ստեփանակերտ-Այգեստան-Վանքի խաչմերուկ-Դրմբոն 50 կմ-ոց ճանապարհն առանձին հատվածներով ըստ անհրաժեշտության վերանորոգվել է և ասֆալտապատվել: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից: Ըստ աղբյուրի, 50 կմ-ոց միջշրջանային ճանապարհի մոտ 30 կմ-ն արդեն ասֆալտապատ է: Աշխատանքն իրականացվել է 2018 թվականի ծրագրով` պետական բյուջեի միջոցների հաշվին:
Դրբոնի հատվածում այս ճանապարհը միանում է Վարդենիս-Մարտակերտ միջպետական մայրուղուն: Արցախ այցելողները Ստեփանակերտ կամ Գանձասար հասնելու համար կերթևեկեն ոչ միայն բարեկարգ մայրուղով, այլև էապես կկրճատեն ժամանակը:
Աղբյուրի փոխանցմամբ, բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքները Քաղաքաշինության նախարարության պատվերով իրականացրել է «Քարավան» ՍՊԸ-ն:
Հարակից հրապարակումներ`
- Փոխնախարար. Արցախում ճանապարհաշինական ակտիվ աշխատանքներ են ընթանում
- Տիգրան Աբրահամյան. Դրմբոն-Չլդրան-Կաշեն ճանապարհն արդեն նորմալ վիճակում է