Կոտրել են Տեր Վահրամի ֆեյսբուքյան էջը
Կոտրել են Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահան Մելիքյանի ֆեյսբուքյան էջն ու ստոր գրառում տեղադրվել: ֆեյսբուքյան էջում գրել է Տեր Վահրամը։
«Հարգելիներ, քիչ առաջ, ամենայն հավանականությամբ տխրահռչակ նախաձեռնության ներկայացուցիչներից ոմն մեկի մոլի ջանքերով, կոտրվել էր իմ ֆեյսբուքյան էջը և ստոր գրառում տեղադրվել:
Ակնհայտ է, որ հատվել են ողջամտության ու բարոյականության բոլոր սահմանները։ Այդ են վկայում նաև մի քանի կեղծ էջերը, որոնց նպատակն է վարկաբեկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Անշուշտ, այդ գրառումը կապ չունի ոչ միայն իմ, այլև եկեղեցու որևէ սպասավորի` սարկավագից մինչև եպիսկոպոս, կամ որևէ հավատավոր հայորդու զգացումների հետ»,-գրել է Տեր Վահրամը։
Հիշեցնենք, որ օրեր շարունակ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամները պահանջում են Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը:
Հարակից հրապարակումներ`
- Տեր Վահրամ. Կաթողիկոսին վտանգ է սպառնում
- Տեր Վահրամ. Այսօր կրկին փորձեցին խաթարել համայն հայության հոգևոր կենտրոնի անդորրը
- Տեր Վահրամ. Սուրբ Գեղարդը վաճառվելու կամ վնասվելու մասին լուրերը կեղծ են
- Տեր Վահրամ. Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները ներխուժել են Դիվանատան շենք
- Կաթողիկոսը կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաներն ու աղոթել
- «Կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է և անվավեր»
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում