Եթե չլինի ընդհանուր մասնակցություն, կլինի առանձին մասնակցություն. Մարուքյանը՝ քաղաքապետի ընտրության մասին
«Ելք» դաշինքն առաջիկա երկու շաբաթների ընթացքում որոշում կկայացնի՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում հանդես կգա մեկ միասնական թեկնածուով, թե դաշինքի անդամ կուսակցություններից յուրաքանչյուրը կառաջադրի առանձին թեկնածու: ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ինքն ավելի շատ հակված է միասնական թեկնածու առաջադրելու գաղափարին։
«Դեռևս քննարկումներ չենք ունեցել, քանի որ երեկ է եղել չկայացած նիստը, պետք է սպասել այն որոշմանը, որ կառավարությունը կրճատի ավագանու լիազորությունների ժամկետը։ Մինչ այդ, բնականաբար կլինեն քննարկումներ, թե ինչպես մասնակցենք»,- նշեց նա։
Մարուքյանը միաժամանակ շեշտեց՝ եթե միասնական թեկնածու առաջադրելու որոշում չկայացվի, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի առանձին:
«Այո, միանշանակ, եթե չլինի ընդհանուր մասնակցություն, կլինի առանձին մասնակցություն մեր կողմից՝ բնականաբար հետագա համագործակցության տեսլականով»,- նշեց խորհրդարանականը՝ հավելելով, որ կոնկրետ իրենց կուսակցությունում հնարավոր թեկնածուների հարց չի քննարկվել:
Հարցին՝ արդյոք միասնական թեկնածուով հանդես գալը կախված է «Քաղաքացիական պայմանագրից» Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Բոլորիցս էլ կախված է, քանի որ բոլորով պետք է գանք կոնսենսուսի, որոշում կայացնենք, թե ինչպես ենք մասնակցում»:
Էդմոն Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ խմբակցության ղեկավարի հարց դեռևս չի քննարկվել, այդ հարցը ժամանակավորապես հետ է մղվել։
Հարակից հրապարակումներ`
- Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Զարուհի Փոստանջյան
- Մենք ցանկանում ենք, որ Փոստանջյանը ընտրվի Երևանի քաղաքապետ. ազատամարտիկ
- Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀԿ-ն մտադիր չէ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրել. Նաիրա Զոհրաբյան
- Եթե կա վստահության դեֆիցիտ, մարդը պետք է հեռանա. Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ
- Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները կկայանան հուլիսի 16-ին
- «Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար այս պահին իմ տարիքը չի համապատասխանում». Թեհմինա Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան