Արամ Մանուկյանի արձանի տեղադրաման վայրի հետ կապված մշնախարարությունն այլընտրանքային առաջարկություն է անելու
Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի մուտքային համալիրի մոտ այսօր բացվում է Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը, թեև մշակույթի նախարարության հայտարարությանը, որ շինաշխատանքների իրականացումը չի կատարվել մշակույթի նախարարության թույլտվությամբ։ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞առանց մշակույթի» թեմայով քննարկմանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցից լրագրողը հետաքրքրվեց, թե ի՞նչ է հիմա անելու նախարարությունը։
«Նախորդ կառավարությունից ունենք շատ մեծ ժառանգություն, որը շատ առումներով իրականում դժվարացնում է մեր գործը։ Մենք, իսկապես, փաստի առաջ ենք կանգնել մի իրողության հետ, որտեղ արձանի տեղադրումը տեղի է ունեցել մշակույթի նախարարության կարծիքի բացակայության պարագայում»,- ասաց նախարար Լ. Մակունցը։
Նա նշեց, որ այսօր ունեն այն, ինչ ունեն՝ փաստացի արձանը տեղադրված է։
«Նախարարության հետագա քայլը լինելու է հետևյալը՝ քաղաքապետարանին այլընտրանքային առաջարկություն ենք ներկայացնելու՝ թե որտեղ կարող է տեղակայված լինել արձանը և քննարկել հնարավոր տեղափոխության հարցերը»,- տեղեկացրեց Լ. Մակունցը։
Հարակից հրապարակումներ`
- «Արամ Մանուկյանի արձանի տեղը՝ կլասիկ արձանի տեղ չի»
- Կոմիտեի հայտարարությունից հետո էլ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքներ են ընթանում
- Քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ է համարում դադարեցնել Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները
- Հաղթած Արամ Մանուկյանի չհաղթած հուշարձանը, այնուամենայնիվ կտեղադրվի մայրաքաղաքում
- Արամ Մանուկյանի արձանի զոռով «ընտրության» տարօրինակ պատմությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան