Տրիկոտաժեղենի, գուլպեղենի արտադրությունը նվազել է
Հայաստանում այս տարվա հունվար-մայիսին նվազել է տրիկոտաժեղենի արտադրությունը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 1 585.4 հազար հատ տրիկոտաժե արտադրանք, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.7 տոկոսով:
Նշենք, որ 2017թ-ին հանրապետությունում արտադրվել է 4 375.6 հազար հատ տրիկոտաժե արտադրանք՝ 2016 թ-ի համեմատ աճելով 25.9 տոկոսով:
Ըստ ԱՎԾի՝ հունվար-մայիսին 15.8 տոկոսով նվազել է նաև բամբակյա գործվածքների արտադրությունը. եթե 2017թ-ի հինգ ամիսներին հանրապետությունում արտադրվել էր 1.9 տոննա բամբակյա գործվածք, ապա 2018-ի նույն ժամանակահատվածում՝ 1.6 տոննա:
Վիճակագրության համաձայն՝ նշված ժամանակահատվածում 5.6 տոկոսով նվազել է նաև գուլպեղենի արտադրությունը. մասնավորապես, 2018-ին արտադրվել է 4 764.3 հազար զույգ գուլպեղեն, 2017թ-ի հունվար-մայիսին՝ 5 044.8 հազ. զույգ: