Հայ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումներին
Հուլիսի 17-ից օգոստոսի 12-ը կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքում անցկացվող մրցումներին մասնակցելու նպատակով այսօր Մոսկվա կմեկնեն ՀՀ ԶՈՒ հավաքական թիմերը: Մոսկվայից հայ զինծառայողները կմեկնեն մրցումների անցկացման վայրեր` Կոստրոմա, Նովոսիբիրսկ, Պենզա, Սանկտ Պետերբուրգ, Նոգինսկ, Բրեստ: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում ս.թ. հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը Հայաստանում կայանալիք «Ընկերակցության մարտիկ» մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն կժամանեն Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան