
«Ժամանակ». Ռոբերտ Քոչարյանը մտահոգված ու անտրամադիր է
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտահոգված ու անտրամադիր է, նրան հանգիստ չի տալիս այն փաստը, որ առաջիկայում ստիպված է լինելու պատասխան տալ Մարտի 1-ի դեպքերի համար:
Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ` Քոչարյանը թանկ համարվող փաստաբաններ է վարձել, որոնք պետք է իրեն օգնեն ազատվել Մարտի 1-ի պատասխանատվությունից:
Ըստ մեր տեղեկությունների` փաստաբանները լուրջ վերլուծություններ են կատարում ստեղծված իրավիճակի համար պաշտպանական տակտիկա մշակելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՔԾ` Մարտի 1-ի գործով հարցաքննվելու: Ավելի ուշ պարզվել էր, որ նա գտնվում է Եվրոպայում և մինչև հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։