Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին և «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: