Մահացել է բարերար Հովհաննես Օյունջյանը
Գյումրիում մահացել է հայ մեծ բարերար, Գյումրու պատվավոր քաղաքացի, Նյույորքաբնակ բժիշկ Հովհաննես Օյունջյանը։
Նշենք, որ հուլիսի 13-ին հենց Գյումրիում նա նշվեց իր ծննդյան 98-ամյակը։ Հենց այդ օրն էլ Գյումրու Օյունջյան վարժարանի հարևանությամբ տեղի ունեցավ «Հովհաննես Օյունջյան» անունը կրող համերգային դահլիճի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցում էր նաև Հովհաննես Օյունջյանը։
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն իր ցավակցական ուղերձում նշել էր.
«Բարերարը գյումրեցիներին սատարեց ծանր պահի՝ օգնելով հաղթահարել դժվարություններ, վերականգնել ու կառուցել կրթական ու մշակութային օջախներ, ջանք ու եռանդ չխնայեց Գյումրու վերականգնման ու շենացման գործում:
Մեր երկիրը կորցրեց իր արժանավոր մտավորականին, նվիրյալ հայրենասեր մարդուն ու քաղաքացուն»:
Արմենակ և Եղիսաբեթ Օյունջյանների զավակը՝ Հովհաննես Օյունջյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Չենգիլար գյուղում: Երեք տարեկան դեռ չի եղել, երբ մահացել է հայրը, վեց ամիս հետո՝ քույրը։ Չորս տարեկան է եղեկ, երբ մահացել է մայրը։ Յոթ տարեկանում Օյունջյանը գիշերօթիկի սան էր: Տասնմեկ տարեկան գնացել է վարժարան, ուր սովորել էր Դանիել Վարուժանը: Վարժարանը ավարտելուց հետո խելացի և ուշիմ աշակերտը ուսումը շարունակել է Կենտրոնական վարժարանում և որոշել դառնալ բժիշկ: Նա ուսումն ավարտել է ԱՄՆ-ում, Նյու-Յորքում բացել իր իսկ կլինիկա։
Նյույորքաբնակ բժիշկ Հովհաննես Օյունջյանը 1988 թվականից հետո հիմնել է «Օյունջյան» բարեգործական հիմնադրամը, որն անցած 20 տարիների ընթացքում Գյումրիում կատարել է 7 մլն դոլարի ներդրում. 2000 թ. հիմնանորոգումից հետո բացվել է «Օյունջյան» թիվ 21 դպրոցը, 2014-ին` «Վարդուհի» արվեստի դպրոց, 2017-ին այդ դպրոցին կից շահագործվել է «Աղավնի» արհեստների դպրոցը։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը Գյումրիում ներկա է գտնվել «Աղավնի» արհեստի կենտրոնի բացմանն ու այցելել Ռուսթավելի փողոցի շինհրապարակ
- Նախագահն աշխատանքային այցով եղել է Շիրակի և Լոռու մարզերում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան