Ընտրական իդեալական համակարգ գտնելն անհնարին է. Դավիթ Հարությունյան
«Ընտրական իդեալական համակարգ գտնելն անհնարին է»,- ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի շուրջ այսօր կայացած քննարկումների ժամանակ ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։
«Երբ քաղաքական ուժերը դեռևս կայացած չեն, անձի հայտնի լինելը կարող է ասոցացվել քաղաքական ուժի հետ։ Պայմանական, եթե վերցնենք որևէ հայտնի մարզիկի, կամ մշակույթի գործչի, որը քաղաքական պատկանելություն չունի, բայց Հայաստանում հայտնի է, և նրան ընդգրենք որևէ տարածքային ցուցակում, մարդիկ այդ անձին ձայն կտան՝ անկախ նրանից, որ կուսակցության ցուցակում է նշված անձը գտնվում»,- ասաց նա։
Հանրապետական գործիչը նշեց՝ համակարգերը, որ առաջարկվել են իրենց գործընկերների կողմից, ևս զերծ չեն թեություններից։ Խոսքը նախևառաջ փակ համամսանական ցուցակի մասին է։ «Փակ համամասնական ցուցակների պարագայում մենք ունենում ենք քաղաքականության գերկենտրոնացում մայրաքաղաքում։ Սա իմ կարծիքով Հայաստանի պարագայում ունի իր թերությունները»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
ՀՀԿ-ական գործիչը հիշեցրեց, որ իր գործըներների կողմից արված հաջորդ մոդելը վերաբերել է բաց ցուցակներին։
«Եկեք ունենաք բաց ցուցակներ, ժողովուրդն իր ընտրաքվեով ցույց տա այս կամ գործչի հանդեպ իր նախասիրությունը: Այս մոդելը թեև զերծ է մի թերությունից, և կուսակցության վերնախավն է որոշում, թե ովքեր են ընտրվում խորհրդարան, այնուամենայնիվ չի լուծում մի կարևոր հարց, եթե խոսքը վերաբերոմ է երկիրը մեկ տարածք դիտարկելուն, որ տարածքներից ևս գործիչնր ներգրավված լինեն։
Այս մոդելը ևս մեկ թերություն ունի. դա արդյունքների ամփոփումն է։ Եթե մենք միջինում հաշվենք, որ Կարող է 100 թեկնածու լինել գրանցված ու 10 ուժ, ապա այդ դեպքում ընտրողը պետք է լրացնի 1000 բջջանի մի աղյուսակ, ինչն ինքնին թերություն ունի»,-ասաց Հարությունյանը։