Լիլիթ Մակունցը՝ թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցասրահ ունենալու մասին
Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անցած շաբաթ հայտարարել էր, որ Հայաստանի պատմության թանգարանում թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցասրահ կբացվի։ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞առանց մշակույթի» թեմայով քննարկմանը նախարարն ասաց, որ այն տևելու է մեկ ամիս, առավելագույնը երկու ամիս՝ կախված այցելուների քանակից։
Նրա խոսքով, նման ցուցադրություն ունենալը պայմանավորված է նրանով, որ այս փուլում մեծ է սփյուռքի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված հենց թավշյա հեղափոխության ընթացքում տեղի ունեցած գործընթացներով։
«Շատ շատերին այս օրերին բերում է Հայաստան հենց այս իրողությունը, այս նոր իրականությունը։ Ցուցահանդես ունենալու գաղափարն այն է, որ կարելի է ունենալ ժամանակավորապես այն օղակը, որն իրենց հաղորդակից կդարձնի այդ օրերին տեղի ունեցած իրադարձություններին։ Սա և ոչ ավելին»,- ասաց նախարար Լիլիթ Մակունցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին