ԿԳ նախարար. Բարեփոխումների հիմնական առանցքում լինելու է հանրակրթությունը
Բարեփոխումների հիմնական առանցքում լինելու է հանրակրթությունը, որի արդյունքում ակնկալում են ունենալ անկախ, ազատ, քննադատական և վերլուծող մտածողությամբ շրջանավարտ: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ հանդիպմանը:
ԿԳՆ հասարակայանության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԿԳ նախարարը նշել է, որ ներկայումս ԵՄ աջակցությունն է ակնկալվում՝ մասնավորապես, Կրթության ազգային ինստիտուտի վերափոխման, հանրակրթական ծրագրերի, դասագրքաստեղծ գործունեության, փոքրաթիվ դպրոցների կառավարման ուղղությամբ, ինչպես նաև միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում:
Այս փուլի համար նա վերոնշյալ ոլորտից առանձնացրել է գյուղական համայնքների փոքրաթիվ դպրոցների արդյունավետ կառավարման խնդիրը, որի կարգավորման համար մշակվում է նոր մոդել՝ կրթամշակութային կենտրոնների ձևաչափով, որը հնարավորություն կտա գյուղական համայնքներում միաժամանակ մեկտեղել նախակրթարանի, դպրոցի և մշակութային կենտրոնի գործառույթները:
ԵՄ դեսպան Սվիտալսկին ԵՄ-Հայաստան հետագա համագործակցության համատեքստում կարևորելով կրթության ոլորտին տրամադրվող աջակցությունը` շեշտել է, որ կրթական գերատեսչության ղեկավարությունից ակնկալվում է կոնկրետ ծրագրերի ներկայացում:
ԵՄ դեսպանն իր գոհունակությունն է արտահայտել կրթության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ու կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող նոր կառավարության քայլերի առնչությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները