
Սևանի ջրի կանաչելու փաստով վարչական վարույթ է հարուցվել
Սևանա լճի ջրի կանաչելու փաստով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել: Panorama.am-ին այս մասին հայտնեց տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բանի պետ Նաիրա Աղաբաբյանը:
«Վարչական վարույթի շրջանակում մարզային, տարածքային բաժիններում ջրի և մթնոլորտի նմուշառումներ են իրականացվում»,-ասաց նա:
Թե երբ հայտնի կլինեն արդյունքները, նա պատասխանեց՝ այս պահին ոչինչ ասել չի կարող:
Հիշեցնենք, որ «Սևան» ազգային պարկի տնօրենը ջրի կանաչ գույն ստանալը պայմանավորում է բարձր ջերմաստիճանով, մինչդեռ շատերը պնդում են, որ դրան մեծապես նպաստել են լիճ լցվող կոյուղաջրերը: