Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետը դիմել է Էրդողանին
Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, բարձրաձայնել է նաև հայ համայնքին հուզող խնդիրները:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Մաշալյանն Էրդողանին խնդրել է լուծել ոչ մահմեդական քաղաքացիների առջև ծառացած բյուրոկրատական խնդիրները: Նկատել է տվել, որ ազգային փոքրամասնությունների նոսրանալը բնական չէ, այլ ընդամենը արդյունք է պետության՝ տարիներ ի վեր շարունակվող ռեպրեսիվ քաղաքականության:
Ըստ աղբյուրի, խնդիրների շարքում մասնավորապես նշվում է համայնքային վարչական կառույցների ղեկավարների ընտրության անցկացման դեմ ստեղծված խոչընդոտները: Եպիսկոպոսն ընդգծել է, որ բյուրոկրատական խնդիրների պատճառով չեն կարողանում ո՛չ պատրիարք ընտրել, ո՛չ վարչական ղեկավարություն: Այսպիսով, հայ համայնքն անորոշ ժամանակով դատապարտված է առանց պատրիարք մնալու:
Որպես լուծման տարբերակ՝ Մաշալյանն առաջարկում է սկսել նոր նախաձեռնություն, դրսևորել նոր քաղաքական կամք, որոնք փոքրամասնությունների նկատմամբ բայրացկամ վերաբերմունք կձևավորեն: Մաշալյանը նշել է, որ Թուրքիայում նոր համակարգի անցումը ոգևորել է նաև իրեն՝ փոփոխությունների հասնելու տեսանկյունից:
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է Պոլսո Հայոց պատրիարքարանի 2017թ․ բյուջեն
- Գերագույն հոգևոր խորհուրդը սթափության կոչ է անում Բեքչյանին, Աթեշյանին, Մաշալյանին
- Մաշալյան. «Աթեշյանը և Շիրինօղլուն ապացուցեին, որ Թուրքիայի սիրելիներն են»
- Պոլսում բողոքում են Աթեշյանի դեմ
- Մաշալյան. 9 տարի առանց պատրիարքի մնալը կարևոր ու արժեքավոր փորձություն էր
- Մաշալյանը և Աթեշյանը հանդիպել են Ստամբուլի փոխնահանգապետի հետ
- Մաշալյանը դիմել է Գարեգին Բ-ին՝ աջակցելու Պոլսի պատրիարքի ընտրված տեղապահին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան