Պետնախարար. Արցախի դաշտերում գյուղտեխնիկայի խնդիր չկա
Դաշտերում այս օրերին ակտիվորեն շարունակվում են բերքահավաքի աշխատանքները: Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում բերքահավաքի վերաբերյալ թվային տվյալներ է ներկայացրել:
Այսպես, հուլիսի 17-ի դրությամբ հնձվել են 33,847 հա ցորենի դաշտեր (ցանված՝ 38,916 հա), միջին բերքատվությունը կազմել է 22,7 ց, գարի՝ 29,242 հա (ցանված՝ 36,651,5 հա), միջին բերքատվությունը՝ 17,1 ց:
Ընթացքի մեջ է նաև գարնանացան մշակաբույսերի բերքահավաքը։ Մասնավորապես՝ հնձվել է 333,7 հա հաճար (ցանված՝ 1,586 հա)՝ 17,9 ց միջին բերքատվությամբ, հնդկացորեն՝ 237 հա (ցանված՝ 672 հա), միջին բերքատվությունը` 8,4ց, հլածուկ (ռաբս)՝ 143 հա (ցանված՝ 243 հա), միջին բերքատվությունը՝ 15,7ց, կտավատ՝ 241,5 հա (ցանված՝ 2064,5 հա)՝ միջին բերքատվությունը՝ 9,3ց և ոլոռ 30 հա (ցանված՝ 65 հա), միջին բերքատվությունը՝ 30ց։
Դաշտերում գյուղտեխնիկայի խնդիր չկա, այս պահի դրությամբ աշխատում են 55 հացահատիկահավաք կոմբայններ, ինչը լիովին բավարարում է առկա պահանջարկը։ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» պահեստներում ամենօրյա ռեժիմով առանց խոչընդոտների իրականացվում է բերքի ընդունումը։ Հնարավոր հրդեհները կանխարգելելու նպատակով շուրջօրյա ռեժիմով աշխատում են արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրշեջ հենակետերը։
«Հավաստիացնում եմ, որ բերքահավաքի անկորուստ կազմակերպման համար կառավարության կողմից օպերատիվ կերպով կատարվում են անհրաժեշտ բոլոր աշխատանքները»,-նշել է Մարտիրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նախարարությունից պարզաբանում են, ինչու է Հայաստանում նվազել հացահատիկի արտադրությունը
- Արցախում հացահատիկի միջին բերքատվությունը մոտ 11 ցենտներ է եղել