Ռոբերտինո Լորետտին ավարտում է երաժշտական կարիերան
Ամբողջ աշխարհում հայտնի «Jamaica» երգի կատարող, 71-ամյա իտալացի երգիչ և «երաժշտության կենդանի լեգենտ» Ռոբերտինո Լորետտին մտադիր է հրաժեշտ տալ երաժշական կարիերային և զբաղվել մանկավարժական գործունեությամբ։
www.5-tv.ru-ն գրում է, որ նա երաժշտական գործությունեությունն ավարտելու որոշում է կայացրել առողջական վիճակի և հոգնածության պատճառով։ Կաթված ստանալուց հետո Լորետտիի մոտ ոտքերի հետ կապված խնդիր է առաջացել։ Այս տարի նա պատրաստվում է հրաժեշտի շրջագայություն կազմակերպել, իսկ հետո զբաղվել սեփական բիզնեսով։
Երգչին հրավիրել են դասավանդել Սանկտ Պետերբուրգի երաժշտության ակադեմիայում, որպեսզի իր փորձն ու գաղտնիքները փոխանցի երիտասարդ կատարողներին։
Ռոբերտինո Լորետտին ելույթ է ունենում 6 տարեկանից։ Նա ամբողջ աշխարհում ունեցել է 850 համերգ։