Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանի, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմիդա Ոսկանյանի եւ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իվան Բաղմանյանի երդման արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի գրասենյակից:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին եւ հաջողություն մաղթել իրենց պատասխանատու աշխատանքում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում