Փանիկի գյուղապետը դիմել է ԱԱԾ-ին ու ոստիկանությանը
Շիրակի մարզի Փանիկ գյուղում պատահածից հետո գյուղապետ Վարդան Մակեյանը դիմել է ԱԱԾ-ին ու ոստիկանությունը:
Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ռուս զինվորականների կողմից կրակոցները տևել են 15 րոպե, ինչից հետո զինվորականները՝ մոտ 30-40 մեքենայով տեղափոխվել են Արագածոտնի մարզի ուղղությամբ:
«Ոչ միայն երեխաները, այլ ամբողջ համայնքը վախեցել էին: Անակնկալի էինք եկել: Առաջին անգամն է, որ նման բան է պատահում: Առանց զգուշացնելու զորավարժություն են անցկացրել համայնքի տարածքում, փակել են ճանապարհները»,-ասաց գյուղապետը:
Նա վիրավորական է համարում նման գործելակերպը: Կրակոցների ժամաակ գյուղապետն մոտեցել է զինվորականներին, նրան պատասխանել են՝ թե հերթական զորավարժությունն է:
«Ես հարցնում եմ՝ ով է թույլ տվել բնակավայրում զորավարժություն անցկացնել, պատասխանում են՝ այ դա մենք չգիտենք»,-նշեց գյուղապետը:
Նրա խոսքով, գյուղը նյութական վնասներ չի կրել, վնասը բարոյական է: Մակեյանը գիտի, որ հարցով հիմա զբաղվում են մարզպետանարը, ՊՆ-ն, վարչապետն է հանձնարարական տվել:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր հանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին: Մարզի ղեկավարը մտահոգություն է հայտնել տեղի ունեցածի առնչությամբ, նշելով, որ այսօրինակ բացթողում աշխատանքներում անթույլատրելի է, հատկապես, եթե անհանգստություն է պատճառվել համայնքի ազգաբնակչությանը:
Ալեքսեյ Պոլյուխովիչը ներողություն է խնդրել և նշել, որ միջադեպը անփութության արդյունք է:
Հարակից հրապարակումներ`
- 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալը ներողություն է խնդրել՝ նշելով, որ միջադեպը անփութության արդյունք է եղել
- Սադունցի դեպքեր. «Գյուղապետը գլուխը բռնել է, ասում է, էս իիի՞նչ են արել»
- Գյուղացու ապրուստը հողին են հավասարեցնում. «Եկեք, օգնության հասեք»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին