Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի բացառիկ առաջարկի մասին
Beeline-ը հայտարարում է «Ինտերնետ այսօր» նոր կանխավճարային սակագնային պլանի գործարկման մասին։ Սակագնային պլանը թույլ է տալիս 200 դրամ օրական բաժանորդավճարի դիմաց ստանալ 1 գիգաբայտ գերարագ շարժական ինտերնետ։
«Վերջերս մենք բաժանորդներից շատ հաճախ առաջարկներ էինք ստանում՝ շարժական ինտերնետի սակագնային պլանների շարքն ընդլայնելու հետ կապված։ Մեր նոր առաջարկները նախատեսված են հենց շարժական ինտերնետի ամենաակտիվ օգտագործողների համար և թույլ են տալիս հաճախորդներին լիարժեք գնահատել մեր 3G և 4G բջջային ցանցերի արագություններն ու հարկ եղած դեպքում ավելացնել հասանելի ինտերնետի ծավալը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ինտերնետ այսօր» առաջարկի շրջանակում տրամադրված շարժական ինտերնետի ծավալը կարելի է օգտագործել մինչև օրվա ավարտը։ Հիմնական ծավալի սպառման դեպքում հնարավոր է ակտիվացնել «Հավելյալ 1 ԳԲ» ծառայությունը, որի արժեքն է 200 դրամ։ Այդ ծավալը կարելի է օգտագործել մինչև հաջորդ օրվա ժամը 22։00-ն։ «Հավելյալ 1 ԳԲ» ծառայությունը ակտիվացնելու համար պետք է հավաքել *2200# հրահանգը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակում:
Հարակից հրապարակումներ`
- Beeline Ստարտափ Ինկուբատորն ամփոփել է առաջին ինկուբացիոն ցիկլի ընթացիկ արդյունքները
- Beeline Ստարտափ Ինկուբատորը հայկական ստարտափներին ներկայացրեց բիզնես հրեշտակների ցանցը
- Beeline-ի բաժանորդների համար արդեն հասանելի է գրքային և մանկական հարթակ
- Beeline-ը և Գործատուների միությունը կաջակցեն դպրոցականների կարիերայի պլանավորմանը
- Beeline IT Hub. Ինչպես աշխատել մի ամբողջ տարածաշրջանի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան